«Ազգ». Ամերիկյան Meta կորպորացիայի ղեկավարը (Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական կազմակերպություն) Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել իր վրա՝ ընկերության սոցիալական ցանցերում բովանդակությունը գրաքննելու համար։
Meta-ի ղեկավարի նամակն ուղղված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի նախագահ Ջիմ Ջորդանին, և կոմիտեն այն տարածել է X սոցիալական ցանցի իր էջում։
Ինչպես գրում է Ցուկերբերգը, Բայդենի վարչակազմի պաշտոնյաները 2021 թվականին «բազմիցս ճնշում են գործադրել» կորպորացիայի վրա՝ «գրաքննելու COVID-19-ի հետ կապված որոշակի բովանդակություն, ներառյալ հումորն ու երգիծանքը, և մեծ դժգոհություն են հայտնել» երբ նրանք չեն համաձայնել:
«Կարծում եմ՝ կառավարության ճնշումը սխալ էր, և ես ափսոսում եմ, որ մենք ավելի բացահայտ չենք արտահայտվել այս մասին… Համոզված եմ, որ մեր բովանդակության չափանիշների մասով չպետք է զիջման գնայինք որևէ վարչակազմի ճնշման հետևանքով», – գրում է Meta-ի ղեկավարը՝ խոստանալով դիմակայել հետագա նման փորձերին։
Կարդացեք նաև
Ցուկերբերգը նաև խոստովանել է, որ իր վերահսկողության տակ գտնվող հարթակներում սահմանափակել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարի որդու՝ Հանթեր Բայդենի նոութբուքի բովանդակության մասին նյութերի տարածումը, ինչը կարող էր ցույց տալ նրա ներգրավվածությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցագործությունների և մարմնավաճառության ոլորտում։
Նաիր Յան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: