ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Պարադոքսալ իշխանություններ ունենք։ Խոսում են Եվրոպայի հետ սերտացման ու մերձեցման մասին, բայց ԵՐԲԵՔ Հայաստանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունն այսքան խղճուկ մակարդակի վրա չի եղել։ Այս տարվա առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումները կազմել են մեր ընդհանուր արտահանումների ընդամենը ․․․․ 3,5%-ը։
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները դեպի Եվրոպա կրճատվել են առավել քան 3 անգամ։
Հիշեցի հանճարեղ հեքիաթի մոտիվներով նկարահանված հանճարեղ ֆիլմը. «Բա սենց դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանոս ջան»:
Կարդացեք նաև