Լրահոս
Օրվա լրահոսը

Telegram-ի հիմնադրի ձերբակալությունը քաղաքական չէ. Մակրոն

Օգոստոս 26,2024 23:20

«Ազատություն». Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է՝ Telegram-ի (Տելեգրամ) հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական չէ։

«Ֆրանսիայի տարածքում Telegram-ի հիմնադրի ձերբակալությունն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակներում։ Դա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը պետք է կայացնեն դատավորները»,- X-ում գրել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

Դուրովը օրերս է ձերբակալվել Փարիզի օդանավակայանում։

Տելեգրամն, անդրադառնալով նրա ձերբակալմանը, նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ սոցցանցը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031