Մի քանի ամիս առաջ ազգությամբ թուրք վարորդների միջոցով ՀՀ ՊՆ զորամասերի համար վառելիքի ներմուծման դեպք է ՊՆ բացահայտել ու կանխել: Այս տեղեկությունը Aravot.am-ին հայտնեց բեռնափոխադրում իրականացնող ընկերության տնօրեն Ալեքսան Հովակիմյանը: Ըստ նրա թուրքերը ՊՆ զորամասերի համար պետք է ՀՀ բերեին քարածուխ եւ այլ վառելիք:
«Վրացի բեռնափոխադրողները պետք է բերեին թուրք վարորդներով: ՊՆ-ն տեսել էր, որ թուրք վարորդներ են, չեղարկել էր պայմանավորվածությունը: Մեր լոգիստներին նույնիսկ չի հետաքրքրել՝ վարորդների ազգությունը, միայն թե գումար աշխատեն: Այդ դեպքը կանխվել է միայն ՊՆ-ի ուշադրության շնորհիվ, թե չէ գործարքն արդեն արվել էր, վերջին պահին է չեղարկվել»,- ասաց Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսան Հովակիմյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ դժգոհել էր, որ պետությունը բացարձակապես չի կարողանում կառավարել բեռնափոխադրման ոլորտը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ