«Ես ապրում եմ իմ կյանքի վերջին օրվա համար, այնտեղ պատասխան տալու համար եմ ապրում և ուզում եմ, որ ամեն մարդ այդ գիտակցությամբ ապրի։ Նաև այն պատասխանատվություն, որ ունենք գալիք պատմության դիմաց»,- սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա խնդրեց որ ամեն մարդ ինքնանկար կամ տեսանյութ հրապարակի՝ «Սա իմ անձնական պայքարն է», վերտառությամբ։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19։00-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում կանի՝ նվիրված Արցախի հանրապետության տարեդարձին: Իսկ ցերեկը, շարժման անդամները կայցելեն Եռաբլուր պանթեոն ։
Սրբազանը կոչ արեց՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի հանրապետության անկախության օրը, այցելել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ