Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են խորհուրդ տալիս Բագրատ սրբազանին

Օգոստոս 26,2024 20:50

Մարզահամերգային համալիրի տնօրինությունն արդեն կապի է դուրս եկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգողների հետ, վաղը չէ մյուս օրը քննարկումներ կլինեն եւ հստակ կլինի՝  շարժման հավաքի համար դահլիճ տրամադրելու հարցը. այս մասին այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Հիշեցնենք, օրերս համալիրի տնօրինությունը հրաժարվել էր շարժմանը դահլիճ տրամադրել:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, Բագրատ սրբազանն ասաց, որ շարժման քաղխորհրդում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել եւ կրկնեց իր նախկին հայտարարությունը, որ այդ պաշտոնում պաշտոնավարելը գերնպատակ չէ իր համար, հոգեւոր դաշտում իր զբաղեցրած դիրքը շատ ավելին էր:

Մեկ այլ հարցի՝ իր խորհրդատուների շարքում նախորդ իշխանության ներկայացուցիչներ կա՞ն, սրբազանը պատասխանեց. «Այս պայքարը դա պետք է որ մաքրած լիներ»: Ապա հավելեց՝ բոլոր շերտերից էլ կան խորհրդատուներ՝ քաղաքական, մշակութային, տնեսական, պետական ծառայողներ եւ այլն:

Գործող իշխանության ներկայացուցիչները երրորդական-չորրորդական մակարդակով են կապի դուրս եկել շարժման առաջնորդների հետ ու շատ արագ «կորել են»:

Սրբազանն ուրախալի փաստ է համարում հետազոտության արդյունքը, որ շարժմանը կայուն մասնակցում է հասարակության տասը տոկոսը:

Լրագրողների հարցերին ի պատասխան սրբազանը նաեւ ասաց՝ պայքարը մինչեւ 2026 թվականի ընտրություններ չի ձգվի. ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Սրբազանը նաեւ հայտարարեց, որ այս պահին կուսակցություն հիմնելու ծրագիր չկա։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031