Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնը։
«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։
Փառատոնի շրջանակներում Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև կազմակերպել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շրջել են տաղավարներով, ծանոթացել տեղական արտադրանքի։ Այնուհետև նրանք Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում մասնակցել են Վայոց ձորի արվեստագետների և հատուկ հյուրերի ընդունելությանը:
Կարդացեք նաև
Փառատոնի շրջանակում գործել է նաև անվճար երթուղի դեպի Մագելանի քարանձավ և Նորավանք։
Ցերեկային ժամերին մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողները երաժշտական բարձրաճաշակ կատարումներով հաճելի պահեր են պարգևել ներկաներին։
Երեկոյան Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում փառատոնը զարդարել են Լադանիվա խմբի էթնոռիթմերը․խմբի մենակատար, ծնունդով եղեգնաձորցի Ժակլինը վառ տպավորություններ է հաղորդել հանդիսատեսին։
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջի և Առաջին ալիքի ՖԲ էջի
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ