Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով վաղը՝ օգոստոսի 27-ին, պաշտոնական այց կկատարի Անկարա. տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունից:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ էլ Բայրամովը և Ֆիդանը կանդրադառնան նաև Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը: