Սեպտեմբերի 2-ից 8-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կկայանա ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի հավաքականները:
Մարզչական շտաբերը հայտարարել են մրցավայր մեկնող մարզիկների անունները:
Ազատ ոճ. 57 կգ՝ Հայկո Գասպարյան, 61 կգ՝ Էդիկ Հարությունյան, 65 կգ՝ Արման Մուսիկյան, 70 կգ՝ Վլադիմիր Ազարյան, 74 կգ՝ Սամվել Գեւորգյան, 79 կգ՝ Արեն Իսրայելյան, 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան:
Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Արմեն Գեւորգյան, 60 կգ՝ Արմեն Սուքիասյան, 63 կգ՝ Յուրիկ Հովեյան, 67 կգ՝ Գասպար Տերտերյան, 72 կգ՝ Աշոտ Խաչատրյան, 77 կգ՝ Հենրիկ Գեւորգյան, 82 կգ՝ Էրիկ Տեր-Մաթեւոսյան, 87 կգ՝ Ռուբեն Գեւորգյան, 97 կգ՝ Արշակ Գեղամյան, 130 կգ՝ Արամայիս Հարությունյան:
Կարդացեք նաև
Որպես մրցավար, Հայաստանը ներկայացնելու է Գուրգեն Սահակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ