Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 19-25-ը. (2024թ․)
☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.63մ (25.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46սմ-ով։
☑️Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.185մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 175.560մլն.մ³:
☑️Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 19-25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 8.889մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 102.679մլն.մ³:
Կարդացեք նաև
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ