Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը ներկայացրեց հաշվարկները. Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը ՀԿԴ-ում շարունակվում է

Օգոստոս 26,2024 15:58

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Դատական նիստը հարց ու պատասխանի փուլում է: Պայմանավորվածության համաձայն այսօր դատախազությունը ներկայացրեց հաշվարկները: Պատասխանող կողմը առաջարկեց հաշվարկներին ծանոթանալու համար նիստը հետաձգել եւ դրանց բովանդակային անդրադառնալ հաջորդ նիստերին, ինչին դատախազության ներկայացուցիչները առարկեցին:

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը նպատակահարմար չգտավ նիստը հետաձգել ու պատասխանող կողմը սկսեց ներկայացնել իր հարցադրումները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031