«Գաղափարի մասին երկար եմ մտածել: Մտածել եմ, քննարկել եմ իմ ընտանիքի, իմ ծանոթների, ընկերների, տարբեր ոլորտների մարդկանց հետ: Երկար ժամանակ է, մոտ տարի ու կես:
Ամենակարեւորը, որ իմ մեջ միտքը ծագել է, որ մենք հայ ենք, աշխարհում առաջին քրիստոնյա ազգը, որը պետականորեն ընդունել ենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես ծագեց Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու գաղափարը:

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia
«Մենք պետք է խեղճ չմնանք, մենք պետք է ամբողջ աշխարհին ասենք, ու ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Կովկասում կա հայ ժողովուրդ, որը ինքն է Քրիստոնեությունը ընդունել: Դա մեզ միայն ճանաչում է տալիս, հզորություն է տալիս»,-ասաց նա:

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia
Դիտարկմանը, թե արձանի հետ կապված բազմաթիվ քննադատություններ կան՝ կռապաշտություն եւ այլն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դա ես նորմալ եմ ընդունում: Աշխարհով մեկ ինչ-որ լավ ծրագիր որ անում են, մեկ է, լինում են մարդիկ, որոնք քննադատում են, ոմանք դեմ են, ոմանք կողմ են, ոմանք ձեռնպահ են: Ամեն ինչի ապացույցը ժամանակն է:
Կարդացեք նաև

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia
Ես կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման հրաշալիքներից մեկը: Ովքեր որ դեմ են արտահայտվում կամ ձեռնպահ են, ժամանակի ընթացքում բոլորն էլ կհասկանան: Ես չեմ ընդունում միայն չարախոսությունը: Բոլորս էլ գիտենք, որ աշխարհի բոլոր հզոր պետություններում տարբեր կառույցներ են կան: Օրինակ, Ֆրանսիայում՝ Էյֆելյան աշտարակը: Ամբողջը դեմ էին, բայց հիմա հրաշալիքներից մեկն է: Այսօր բոլորն էլ Փարիզը գիտեն որպես տուրիզմի կենտրոն, հիանում են, ու ամբողջ աշխարհը դրա մասին խոսում է: Այնպես որ, ես դա նորմալ եմ ընդունում, այդպես էլ պետք է լինի»:

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia

The works on the preparation of the statue of Jesus Christ are coming to an end on the mount Hatis in Zovuni village of Kotayk Province of Armenia
Հարցին, թե միանշանակ չէր նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը, ինչպե՞ս համաձայնության եկան եւ ինչպե՞ս է վերաբերվում հենց եկեղեցուց եկող քննադատությանը, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Նորից եմ ասում: Քննադատություններ լինում են, բայց տվյալ հարցի շուրջ մենք քննարկումներ ենք ունեցել կաթողիկոսների՝ Գարեգին Բ-ի, Արամ կաթողիկոսի, Երուսաղեմի հոգեւոր առաջնորդի հետ: Քննարկել ենք, եղել են հարցեր: Ասել ենք, որ ես կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ որպես մշակութային կենտրոն: Բոլորը սա պետք է հասկանան: Եթե ես եկեղեցի կառուցեի ու եկեղեցում դնեի, դա ուրիշ բան է:
Ես եկեղեցիներ կառուցող, հավատքով մարդ եմ: Կառուցել եմ յոթ եկեղեցի, 20-ից ավելի վերակառուցել եմ, հիմա վերակառուցում եմ Հրազդանի Մաքրավանք եկեղեցին, որն այս տարի նորից կբացվի: Աշխարհով մեկ, որտեղ հարց է եղել, աջակցում եմ, օգնում եմ: Աբովյանում, որտեղ եկեղեցի չկար, եկեղեցի կառուցելու համար, նորից մարդիկ կային, որոնք դեմ էին, ձեռնպահ էին: Բայց այդ եկեղեցին կառուցվել է եւ այսօր ամբողջ աշխարհի հայությունը այցելում է: Հիմա գնացեք նայեք. տեղ-դադար չկա: Մարդիկ իրենց երեխաների արարողությունները՝ հարսանիքը, կնունքը ուզում են այնտեղ կատարել:
Բացի դա, ես հրավիրել, խոսել եմ հյուրանոցային բիզնեսով զբաղվող կազմակերպիչների հետ, օրինակ «Կեմպինսկի», մյուսի անունը չեմ հիշում, ներկայացրել եմ, որ մեր երկիրը շատ բարենպաստ է տուրիզմի համար, որ մենք գազ, բենզին, ոսկի, նավթ, բրիլիանտ չունենք, բայց ունենք տուրիստական լավ երկիր: Իսկ տուրիզմը համարվում է ոսկու հանք: Ու մենք պետք է կարողանանք դրա օգտագործումը ճիշտ կազմակերպել:
Նորից եմ ասում. ամեն ինչի պատասխանը ժամանակն է տալու: Սա լինելու է մեր հրաշալիքներից մեկը: Մեր ազգը խեղճ չպետք է լինի: Մենք մեր ունեցածը պետք է կարողանանք աշխարհին ներկայացնել: Մենք մեր եղածը չենք կարողանում ներկայացնել: Այլոք, չեղած բաներն իրար կպցնելով՝ սարքում են ազգային ինչ-որ բան:
Այս արձանը թող պահապան լինի մեր ժողովրդին, ազգին, պետությանը, ավելի մեծ ճանաչում ու հզորություն տա: Մենք պետք է խեղճ ու կրակ չմնանք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ