Ապառաժ. Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ տեսակապով հանդիպում են ունեցել իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել է, թե ինչ իրավաքաղաքական գործիքներ կան պայքարելու արցախցիների իրավունքների համար։
Հանդիպմանը խոսվել է նաև այն մասին, որ աշխարհը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը, սակայն դա որևէ հետևանք չի ունեցել։ Օկամպոն ասում է, որ աշխարհը շատ տարբեր է հիմա․ այն ժամանակ չկար ՄԱԿ-ի քրեական դատարանը, չկար սոցիալական մեդիան, սփյուռքը և այլն։ Եվ շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: