Քաղաքապետ Տիգրան Ավինյանին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ի թիվս այլնի՝ զեկուցեցին Արաբկիր շուկայի հարակից տարածքում շինարարական աշխատանքների մասին, ասացին, որ դրանք բնականոն հունով են ընթացել, իրականացվել է աշխատանքների 40 տոկոսը:
Մերգելյանի այգու շինարարական աշխատանքների մասին էլ զեկուցվեց, նշվեց, որ աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են, եւ ամբողջությամբ կավարտվեն Տիգրան Արզումանյանի «Լեռնեցիների պարը» արձանախմբի տեղափոխումից հետո:
«Դվին» հյուրանոցի հարակից տարածքից այգու հատված է տեղափոխվելու «Լեռնեցիների պարը» արձանախումբը: Շատ կարեւոր է, որ այդ ընթացքը գրագետ ապահովենք… Ենթադրում եմ, որ ունենք կարիք կառավարության որոշման նախագծի, եթե արդեն իսկ պատրաստ է նախագիծը»,- ասաց Տիգրան Ավինյանը: Նրան տեղեկացրին, որ նախագիծն ուղարկվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
«Կարծում եմ սեպտեմբերին այնտեղ կարող ենք ծառատունկ իրականացնել, եւ արձանախմբի բացման արարողությունը կարելի է հենց ծառատունկով իրականացնել»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ