Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոս 26,2024 13:12

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 26-27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 26-31-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 26-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 26-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 36.9°C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.7°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.5°C

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031