Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստների պատրաստակամության դեպքում հիմա էլ է հնարավոր «Մայր Հայաստանի» առաջարկները կյանքի կոչել. Թևանյան

Օգոստոս 26,2024 13:04
taxi

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

«Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր համապետական ծրագրով:

Մեր առաջարկների մեջ կային նաև փոքր ու միջին բիզնեսին վերաբերող կետեր, որոնք առնչվում էին նաև տաքսի ծառայություններին և անհատ վարորդներին:

Մենք 2023-ի օգոստոսին զգուշացնում էինք տաքսիստներին, որ մեկ տարի անց սպասվում է հարկային բեռի ավելացում, որը մինչև 2026 թվականն անկանխիկի դեպքում ամեն ուղևորափոխադրումից նախատեսելու է գանձում 4 տոկոսի չափով, կանխիկի դեպքում՝ 5 տոկոսի չափով:

Հիմա բոլորը փաստի առաջ են կանգնել, քանզի դանակը ոսկորին է հասել, այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում սպասվում են թանկացումներ:

«Մայր Հայաստանի» առաջարկները հիմա էլ են արդիական, և տաքսիստների պատրաստակամության դեպքում հիմա էլ է հնարավոր այդ առաջարկները կյանքի կոչել: Հակառակ դեպքում սրանց որ մնա, օդի, շնչելու և արտաշնչելու հարկ էլ կսահմանեն ու բիզնեսի հետևից կընկնեն, ինչպես որ ուզում են ՀՀ քրեական օրենսգիրքը փոխելով դա անել և կալանքի սպառնալիքի տակ դնել գրեթե բոլոր բիզնեսմեններին:

Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում խաբեց իրեն հավատացողներին: Ներառյալ տաքսիստները, որոնց խոստանում էր արագաչափերի ու տեսախցիկների վերացում, ինչպես նաև հարկային բեռի թեթևացում: Արեց ճիշտ հակառակը:

Հ.Գ. Կից տեսանյութում ներկայացված է նախորդ տարվա ընտրությունների քարոզարշավից մի հատված: Հանդիպել էի տաքսիստների հետ և ներկայացրել մեր առաջարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031