Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Խաղի կանոնը հետեւյալն է՝ ունենք ընդամենը երեք օր. Տիգրան Ավինյանը սպառնաց նկատողություններով

Օգոստոս 26,2024 12:24

«Նախորդ շաբաթ տված հանձնարարականը ոչ ամբողջությամբ է կատարվել, այսինքն՝ բոլոր այն զեկույցները, որ պետք է ներկայացվեին այսօր գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, ոչ ամբողջական ենք ստացել: Եվ եթե հաջորդ շաբաթվանից նույնը կրկնվի, կսկսենք գնալ նկատողությունների ճանապարհով, անհատական բարձրաձայնելով»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի թիվս այլնի անդրադառնալով քաղաքացիների հարցումների հետ կապված քաղաքապետարանի արձագանքին:

Նրա խոսքով. «Ակտիվ քաղաքացի» հարթակում ունեն հանձնարարականներ, որոնք բացվել են ապրիլ-մայիս ամիսներին, դրանց վերաբերյալ որեւէ արձագանք չունեն. «Ունենք 15 օր բոլոր այդ հին հարցերին որեւէ պատասխան-արձագանք տալու համար:

Դրանից հետո խաղի կանոնը հետեւյալն է՝ քաղաքացին որեւէ խնդիր բարձրաձայնեց այդ հարթակով, մենք ունենք ընդամենը երեք օր՝ պատասխանի համար: Մենք պետք է մարդուն պատասխան տանք՝ փոսալցման աշխատանք է, թե մի այլ աշխատանք, երբ է ավարտվելու: Քաղաքացին մեզանից երեք օրվա ընթացքում պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենալու, արդյոք խնդիրը լուծվել է կամ ինչ ժամկետում է լուծվելու: Մենք երեք օրից ավել ժամանակ չունենք քաղաքացուն պատասխան տալու»:

Միեւնույն ժամանակ Ավինյանը հավելեց. «Բայց դա չի նշանակում, որ, օրինակ, ամբողջ բակի բարեկարգումը 3 օրում պետք է ավարտենք: Բայց քաղաքացին պետք է իմանա, թե երբ պետք է անենք: Այս դեպքում՝ մեր տրված պատասխանն էլ դառնում է մեր աշխատանքի ծրագիրը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031