Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան անլուրջ պետություն պետք է լինել, որ օրը ցերեկով Սևանում պարեկային ծառայության հրամանատարի ծեծեն, իսկ նույն ժամանակ վարչապետը Սևանում վրան խփի, հեծանիվ քշի ու տիկտոկի վիդեոներ նկարի. Անի Սամսոնյան

Օգոստոս 26,2024 12:07

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչքան անլուրջ պետություն պետք է լինել, որ օրը ցերեկով մի խումբ մարդիկ Սևանում պարեկային ծառայության հրամանատարի ծեծի ենթարկեն կարգուկանոն հաստատելու փորձերի համար, իսկ նույն ժամանակ երկրի վարչապետը Սևանում վրան խփի, հեծանիվ քշի ու տիկտոկի վիդեոներ նկարի:

Երկու տարբեր դրվագներ են, բայց երկուսն էլ իրար հետ այնքան իրական և ուղիղ կապ ունեն, որ սա փոքր երկիր է, և այս փոքր երկրում ոչ մեկն իր տեղում չի, իր գործով չի ու չափի զգացում չունի:

Ամեն իշխանություն ստեղծում է իր «պեսբրիդելշիկների» տեսակը, և ամեն մեկը իր նմանությամբ:

Հիմա ինչ անենք, որ այս իշխանության ստեղծած «պեսբրիդելշիկները» դադարեն պարեկ, ոստիկան, սպա ու հրամանատար ծեծելը:

Իրար փողոցներում «փռթելու» մասին էլ չեմ խոսում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031