«Ազատություն». Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին դատապարտել է Կիևի որոշումը, որն արգելում է Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապեր ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունը:
«Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացվել: Եկեղեցիներին չպետք է դիպչել»,- ասել է Հռոմի պապն իր ամենշաբաթյա աղոթքի ժամանակ:
«Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքի մասին՝ ես վախենում եմ աղոթողների ազատության համար», – ասել է Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: