Ս․թ․ օգոստոսի 19-22-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին:
Բացի համաժողովի հիմնական ծրագրին մասնակցելը, դեսպան Մակունցը ներկա է գտնվել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված Դեմոկրատական կուսակցության ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին՝ կուսակցականների, կոնգրեսականների, փորձագետների և լրագրողների մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024թ․ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Քամալա Հարիսի և փոխնախագահի՝ Թիմ Ուոլցի թեկնածությունները:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն