SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին, Գեղարքունիքի մարզում ծեծի է ենթարկել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը։
Նա գտնվելիս է եղել արձակուրդում և Սևանի լողափերից մեկում ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում, և Ա. Սահակյանը հորդորել է նրանց դադարեցնեն նման անհարգալից պահվածքը, ինչը դուր չի եկել նրանց ու հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան։
Արտյոմ Սահակյանը կոտրվածք է ստացել ու տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում