Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղից Հայաստանը վերադառնում է ընդամենը մեկ բրոնզե մեդալով: Այն Հայաստանի հաշվարկին բերեց 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը, որը միավորների 5:2 տարբերությամբ պարտության մատնեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Դանուշ Ջովկարին:
Այսօր պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալու հնարավորություն ունեին նաեւ 45 կգ քաշային Մհեր Հակոբյանը, որը երրորդ տեղի համար գոտեմարտը տանուլ տվեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ջամալ Բակաեւին եւ Աշոտ Գյուլնազարյանը, որը սփոփիչ գոտեմարտում պարտվեց ուզբեկ ըմբիշին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ