Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր:
Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների`
- Սևանա լճի մակարդակը 2024թ. օգոստոսի 25-ին 1900,63մ է,
- 4 սմ-ով բարձր՝ 2022 թվականի նույն օրվա մակարդակից,
- 21 սմ-ով բարձր՝ 2023 թվականի նույն օրվա մակարդակից,
- 4,31 մ-ով բարձր՝ երբևիցե դիտված նվազագույն մակարդակից (2002 թվական),
- Սևանա լճի ծավալը 2024թ. օգոստոսի 25-ին 38,34 մլրդ խոր.մ է՝ 5,42 մլրդ խոր.մ-ով ավել երբիցե դիտված նվազագույն ցուցանիշից:
- Սևանա լճի մակերեսը 2024թ. օգոստոսի 25-ին 1279,74 քառ.կմ է՝ 43,42 քառ կմ-ով ավել երբիցե դիտված նվազագույն ցուցանիշից:
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ