Իրանական փորձագիտական iras.ir կայքում Թուրքիայի և Կովկասի հարցերով քաղաքական վերլուծաբան դոկտոր Հասան Սադեղյանը գրում է․ «Այս հանդիպման ժամանակ առաջին թեման, որին անդրադարձել է ՌԴ նախագահը, «Զանգեզուր»-ի միջանցքի վերաբացումն էր»։
Կարծես թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքը և վերջին օրերին Ուկրաինայի առաջխաղացումները Ռուսաստանի տարածքում և քաղաքների գրավումն ու նավթավերամշակման գործարանների ռմբակոծումը վերջապես ստիպեցին Վլադիմիր Պուտինին մեկնել Բաքու և կապուղիների այլընտրանքային միջոցները քննարկելու և այս իրավիճակից փրկվելու համար բանակցություններ վարել Ադրբեջանի իշխանությունների հետ։
Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջին հարցը, որին անդրադարձավ Ռուսաստանի նախագահը, «Զանգեզուր»-ի միջանցքի վերաբացումն էր, որը համարվում է միջին միջանցքի մի մասը։ Իրականում հիմնական նպատակը միջին միջանցքի վերահսկումն է, որովհետեւ դա վերահսկելով՝ կպահպանվի Ռուսաստանի գերիշխանությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ, եւ դա կարող է շատ տնտեսական օգուտներ բերել Ռուսաստանին, հատկապես էներգակիրների փոխանցման ոլորտում։
Կարծես թե դա չարամիտ քայլ է նաև Բաքվի կողմից։ Որովհետև Իլհամ Ալիևը տեղյակ է Ռուսաստանի ճգնաժամային իրավիճակին և փորձում է դա օգտագործել ի շահ Ադրբեջանի՝ իր իշխանությունն ու գերակայությունը հաստատելու տարածաշրջանում, իսկ «Զանգեզուր»-ի միջանցքի վերաբացումը կարող է փոփոխել հավասարումները Կովկասյան տարածաշրջանում, որին դեմ է նաև Իրանը։
Կարդացեք նաև
Բաքուն այդ խոչընդոտը հաղթահարելու միակ հնարավոր ճանապարհը համարում է Ռուսաստանը, ուստի միշտ կփորձել է ռուս առաջնորդներին գայթակղելով լուծել այդ խնդիրը։ Լավրովի հայտարարությունը, թե «Զանգեզուր»-ի բացման գլխավոր խոչընդոտը Հայաստանն է, վկայում է այս նոր տեղաշարժերի մասին է։
Ադրբեջանի Հանրապետությունը խուսափում է Իրանի հետ ուղիղ առճակատումից, ուստի միշտ փորձում է օգտագործել տարածաշրջանի հզոր երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի խաղաքարտը իր սադրիչ քաղաքականությունն իրականացնելու համար, ինչպիսին է «Զանգեզուր»-ի միջանցքի բացումը, որի ուղղակի հետևանքը տարածաշրջանային հավասարումների փոփոխումը և Հայաստանից Իրանից անջատվելն է։
Երկրորդ խնդիրը հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի առաջատար դիրքի վերականգնումն է, ինչին փորձում է հասնել Պուտինը՝ կենտրոնանալով Ադրբեջանի վրա։
Այդ իսկ պատճառով Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդություն անել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու համար և ասել, որ Մոսկվան ամենուր օգնություն կտրամադրի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։
«Մենք պատրաստ ենք նաև օգնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին, բացել անդրսահմանային երթուղիները և հաստատել հումանիտար կապերը՝ հաշվի առնելով Խորհրդային Միության ժամանակաշրջանի համապատասխան փաստաթղթերը», – ընդգծել է Պուտինը։
Երրորդ խնդիրը կարծես թե Մոսկվայի անվտանգության մտահոգությունների սրումն է: Ուկրաինայի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմանները, Հայաստանի իշխանությունների հեռանալը Ռուսաստանից և նրանց հետագա կախվածությունն արևմտյան աշխարհից մեծապես մեծացրել են Ռուսաստանի անվտանգության մտահոգությունները։
Ադրբեջանի Հանրապետությունը միակ երկիրն է, որի ղեկավարները, ինչպես Թուրքիան, փորձում են հավասարակշռել հարաբերությունները արևելյան և արևմտյան տերությունների հետ։ Հետևաբար հաշվի առնելով, որ Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ համեմատաբար լարված են, և Բաքում այժմ փորձում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ նորմալ պահել, ուստի Բաքվի այս ցանկությունը, ավելի է մեծացնում է Ադրբեջանի դերի կարևորությունը Ռուսաստանի համար։ Ուստի, անվտանգության մոտեցման պահպանման նպատակով Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է։
Մյուս խնդիրը՝ տնտեսական փոխանակումներ և էներգիայի փոխանցումն է։ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է ուկրաինական պատերազմի պատճառով և գործնականում չի կարող տնտեսական հարաբերություններ հաստատել և ապրանքներ փոխանակել Եվրոպայի հետ։
Ուստի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հնարավորությունների ընդլայնումն ու հեշտացումը՝ Ադրբեջանի և Իրանի միջոցով ասիական շուկաներ հասնելու համար, վստահ լուծում է, որին Պուտինը փորձում է հասնել Իլհամ Ալիևի օգնությամբ։
Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով ներկայումս Ռուսաստանը չի կարող մեծ քանակությամբ գազ վաճառել Եվրոպային, հատկապես Կուրսկի վրա ուկրաինական բանակի վերջին հարձակումները և Ռուսաստանի Սուդջա քաղաքի գազաբաշխիչ կայանի վերահսկողությունը գործնականում հասել է գազի վաճառքի ճգնաժամի. Ուստի Պուտինը մտածում է Ադրբեջանի տարածքով Եվրոպային գազ վաճառելու տարբերակի մասին։
Մասնավորապես, Կուրսկի վրա ուկրաինական բանակի վերջին հարձակումները և Ռուսաստանի Սոդյա քաղաքում գազաբաշխիչ կայանի հսկողությունը ուկրաինական ուժերի կողմից, փաստորեն Ռուսաստանին հասցրել է գազի վաճառքի ճգնաժամի շեմին։
Ուստի Պուտինը մտածում է Ադրբեջանի տարածքով Եվրոպային գազ վաճառելու տարբերակի մասին։
Թարգմանեց Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Աղբյուր՝ iras.ir