Շաբաթ երեկոյան Փարիզի մերձակայքում գտնվող Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է Տելեգրամ հավելվածի համահիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը, հաղորդում է TF1 հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին։
Դաշնային հետախուզման մեջ գտնվող Դուրովն իր անձնական ինքնաթիռով Ադրբեջանից Ֆրանսիա էր մեկնել։
Վկայակոչելով Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Դուրովի թիմից որևէ դիմում չի եղել դեսպանատանը, սակայն այն ակտիվորեն «անհապաղ» քայլեր է ձեռնարկում: