Օգոստոսի 25-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1996 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «ZIL» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։
Փրկարարները փակել են «ZIL» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը։
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ