Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շենքի բնակիչը վերցրել է խնձորն ու նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ խնձոր նետելը հանցանք է, լոլիկ նետելը՝ ո՞չ

Օգոստոս 24,2024 21:04

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից ինչ են նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

Ըստ շենքի բնակիչների՝ պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանն, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։

Երեւանի տարեց բնակչի կողմից 9-րդ հարկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելը ՀՀ ՔԿ-ն խուլիգանություն է որակել։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ ՔԿ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով եւ մեկ անձ ձերբակալվել է։

Հաշվի առնելով, որ ՔԿ-ն տվյալ պարագայում գործել է խիստ ակտիվ ու խնձոր նետելը համարում է հանցագործություն՝ «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց, թե արդյոք վարույթ նախաձեռնվել է նաեւ նախօրեին Նիկոլ Փաշինյանին կից արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, Երեւանում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ լոլիկ ու ձու նետելու ուղղությամբ։ Սակայն այս դեպքում պարզվեց, որ վարույթ չկա։ ՔԿ-ից հայտնել են, թե հաղորդում չեն ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քննչական կոմիտեի մոտեցումներին նայեք։ Փոխանակ նիկոլին խուլիգան որակեն, որը հասարակությանը խաբելով իշխանության եկավ, խաբելով Արցախը հանձնեց, խաբելով պետական սահմաններն է թուրքին հանձնում (խուլիգան բառը նշանակում է անկարգ, անվայել վարքագիծ ունեցող մարդ), դրա փոխարեն խուլիգանական արարք են համարում տարիքն առած մարդու բողոքի ակցիան, որն ամբողջ սշխարհում ընդունված ձև է – երբ իշխանավորի վրա տարբեր սննդամթերքներ են նետում, նրան հասկացնելով, որ ինքն ընդունելի չի ժողովրդի համար։
    Իսկ նիկոլը չի հասկանում, որ ինքը վաղուց արդեն ատելի է մարդկանց համար, բացի մի բուռ քծնողներից։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031