Երևանի քաղաքապետարանը միացել է «Green Green» թիմի հերթական նախաձեռնությանը: Մաքրահավաքի 102-րդ ակցիան Հրազդանի կիրճում էր: Ընտրվել էր կիրճի ամենաաղտոտված հատվածներից մեկը, որը մոտ 1 կմ երկարությամբ զբոսանքի ուղի է։
Շաբաթօրյակի շուրջ 700 մասնակիցներին Երևանի քաղաքապետարանն ապահովել էր անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով, իսկ կուտակված աղբի տեղափոխման համար ներգրավել կանաչապատման ու սանմաքրման հատուկ տեխնիկան:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ