Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության․ Գեղամ Մանուկյան

Օգոստոս 24,2024 15:22

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի ընկերներ,

Օրերս, ի զարմանս ինձ, Քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։

Առաջին անգամ օրերս կանչել էին հարցաքննության։ Վճռական եմ, որ քննություն տարվի ու պատժվի արդեն տարիներ շարունակ մեր հայրենակիցների, պայքարի ընկերների համար պատուհաս դարձած ոստիկանական համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ։

Առ այդ խնդրանքս է՝

եթե կա ընթեցողներիս մեջ անձ, որը հիշում է 2023-ի սեպտեմբերի 19-ի երեկոյան ՀՀ կառավարության շենքի դիմաց թե ինչպես բերետավոր մեկը հարվածեց ինձ, փշրեց քիթս ու տմարդի փախավ այդտեղից,  եթե ունեք լուսանկարներ, կամ պատրաստ եք այդ հարցում ցուցմունք տալ, անձնականով արձագանքեք։

Անցնող ամիսներին շատերն են մոտեցել ու հայտնել, որ եղել են այդ պահին դեպքի վայրում։

Նպատակս անձնական չէ։ Դրանց պետք է հերթով գտնել եւ պատժել, որ խելքները գլուխները հավաքեն։
Կսպասեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031