Հորդանանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի հինգ ներկայացուցիչներից միայն 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանն է այսօր գոտեմարտելու բրոնզե մեդալի համար:
Սկսելով որակավորման փուլից՝ Գագիկ Ղազարյանը 7:10 հաշվով պարտվել էր պուերտոռիկացի Ժոզեֆ Բաշմաննին: Եվ քանի որ վերջինը հետագայում հասել է եզրափակիչ, մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտի իրավունք էր ստացել, որում 10:0 ջախջախիչ հաշվով հաղթել էր թուրք Էֆե Ռամազան Կարատաշին:
Այսօր բրոնզե մեդալի համար Գագիկը գոտեմարտելու է ադրբեջանցի Հուսեյն Հուսեյնովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ