Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՏՏ ոլորտի անկումը շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կարող ենք ուղղակի կորցնել տնտեսության այս ճյուղը․ «Փաստ»

Օգոստոս 24,2024 10:30

Հայաստանի հարկային դաշտը ևս միտված է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների բեռն ավելացնելուն։ Շրջանառության հարկը ՓՄՁ-ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5 %-ից բարձրանալու է մինչև 10 %: Իսկ ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները 2024 թվականի ընթացքում աստիճանաբար դադարել են, նվազեցված 10 % եկամտահարկն էլ 2025-ի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Արդյունքում Հայաստանում վերացվում են ՏՏ դաշտում գործունեություն ծավալելու առավելությունները։ Դա է պատճառը, որ 2023 թվականի սկզբից սկսած ՏՏ ոլորտը կանգնած է, իսկ այս տարվա առաջին կեսին արդեն իրավիճակն ուղղակի տագնապալի է։ Հայաստանի ամբողջ ՏՏ արդյունաբերությունն այս տարվա առաջին կեսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով պակաս արդյունք է ստեղծել։ 2023 թ. սկզբից մինչ հիմա աշխատավարձերը ոլորտում մնում են անփոփոխ։ Բնական է, որ նույնիսկ հայաստանյան մասնագետները նախընտրում են իրենց ընկերությունները գրանցել արտերկրում, քանի որ ավելի բարենպաստ հարկային դաշտ է ստեղծված և մեծ հնարավորություններ կան ներդրումներ ներգրավելու համար։ Արդյունքում ՀՀ–ում օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների թվի ավելացում է արձանագրվում։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դրանց թիվը շուրջ 3000–ով ավելացել է` 5511-ից հասնելով 8180-ի։ Փոխարենը կտրուկ նվազել են Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունները` 5163-ից հասնելով 1174–ի (4,4 անգամ)։

Բացի այդ, Հայաստանից հեռացել են ոչ միայն ռուսաստանցի ռելոկանտ մասնագետները, այլև հայ մասնագետների արտահոսք է տեղի ունենում, կրճատվում են ոլորտում իրականացվող ներդրումները։ Հոսքը հիմնականում տեղի է ունենում դեպի Վրաստան, որին հաջողվել է վերջին տարիներին բազմաթիվ ՏՏ ընկերությունների գրավել իր կողմը, Կիպրոս ու հատկապես ԱՄԷ, որտեղ շատ բարենպաստ պայմաններ են ստեղծված։

Ստացվում է, որ եթե ՏՏ ոլորտի անկումը երկար շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կարող ենք ուղղակի կորցնել տնտեսության այս ճյուղը։ Իշխանությունները պետք է ՏՏ ոլորտի խթանման նոր ծրագիր մշակեն ու արագ գործեն, այլապես հետագայում ավելի դժվար է լինելու ոլորտի ներուժը վերականգնելը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031