Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «Ռուհնաման»

Օգոստոս 24,2024 10:00

2001 թվականին լույս է տեսել «Ռուհնամա» գիրքը (թարգմանաբար` «Հոգու գիրքը»), որի հեղինակն է համարվում Թուրքմենստանի այն ժամանակվա նախագահ Սափարմուրադ Նիյազովը: «Թուրքմենբաշին» այն կոչում էր «թուրքմենների բարոյական սահմանադրություն»: Գիրքը պարտադիր էր դպրոցներում եւ բուհերում ուսումնասիրելու համար: Երկրի բոլոր հաստատություններում պաշտոնների հավակնորդները պարտավոր էին «Ռուհնամայից» քննություն հանձնել: Դա ոչ այնքան սահմանադրություն էր, որքան յուրահատուկ Աստվածաշունչ կամ Ղուրան: (Հայտնի է, ի դեպ, որ Թուրքմենբաշին վերապահ վերաբերմունք ուներ ավանդական կրոնի հանդեպ՝ նաեւ այն պատճառով, որ հավակնում էր սեփական կրոնական ուսմունքը ստեղծել):

Հայաստանը, բնականաբար, Թուրքմենստան չէ, չի եղել եւ չի լինելու: Բայց հավակնությունների, սեփական անձն աստվածացնելու առումով զուգահեռները, կարծում եմ, տեղին են:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ոտանավորը բարձրացրել է գրեթե պետական խորհրդանիշի մակարդակի՝ ներմուծելով այն Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ պաշտոնական ուղերձի մեջ:

Սեփական «էգո»-ն, անձնական ամբիցիաներն այս հարցում գուրգուրելը ոչ այլ ինչ է, քան պետության (այո, բառերի մակարդակով փառաբանվող պետության) հանդեպ անհարգալից վերաբերմունք: Վարչապետի ուղերձը սեփական «բանաստեղծական տաղանդը» եւ պետականության սուբյեկտիվ ընկալումները դրսեւորելու տեղը չէ:

…Իհարկե, ամեն ինչ անցողիկ է: Թուրքմենբաշու մահվանից հետո նրա «գլուխգործոցը» կամաց-կամաց դուրս եկավ պետական շրջանառությունից: Բնականաբար, կմոռացվի նաեւ Փաշինյանի ոտանավորը: Բայց մինչ այդ բացառված չէ, որ մենք ժամանակավորապես կունենանք «հպարտ քաղաքացու» պատկերացրած ՀՀ պետական զինանշանը: Օրինակ, խաշլամայի ամանը՝ դրված հեծանիվի վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    1990-ականներին խղճուկ որակի բանաստեղծություններ հորինողներին ծաղրում էին «Առ քեզ գրիչ, երկու դեղձ՝ դու էլ դարձար բանաստեղծ» գնահատականով: Հիմա ես այդ գնահատականը սիրով նվիրում եմ «բազմատաղանդ» նիկոլին՝ Հայ գրականությունն իր «հայրենասիրության գլուխգործոց» ոտանավորով «հարստացնելու» համար, որը հավանաբար նա հորինել է իր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ, այսինքն հեծանիվ քշելիս: Ենթադրում եմ, որ այդ ոտանավորի գլխավոր սրբագրիչն էլ հանդիսացել է տիկին Աննան, որն էլ հավանաբար այն սրբագրել է լոբի մաքրելու ժամանակ:

  2. Հայ says:

    Մի տաս տարուց ամեն բան շատ լավ է լինելու: “Խելացի գոմեր” ծրագիրն արդեն արդյունքներ է տալիս, և երբ կկառուցվի ակադեմիական քաղաքը, մենք մեծ թվով պրոֆեսիոնալ դասախոսական կազմ կունենանք։

  3. Հայ says:

    Իմ կողմից շատ սիրված Սոս Սարգսյանին անձամբ ճանաչել եմ։
    Բայց հիմա ուզում եմ խոսել նրա դերասանական վարպետությունից։
    Շատ մեծ վարպետ,դերասանական մասնագիտությանը ամբողջովին տիրապետող պրոֆեսիոնալ։
    Եկեք,շատերիս կողմից սիրված,”Մենք ենք,մեր սարերը” ֆիլմը հիշենք, որտեղ նա մարմնավորում է գյուղական միլիցոների կերպարը։ Ինչպիսի պրոֆեսիոնալիզմով է,մեծ վարպետը, փոխանցում մեզ այդ խեղճ միլիցոների կերպարը,որը խճճվել է օրենքի,վերադասի կարգադրությունների,գյուղի ավանդույթների և սեփական դատողությունների միջև։
    Չնայած,որ ֆիլմում նկարահանվել են ոչ պակաս անվանի դերասաններ,այդ ֆիլմը ես սիրել եմ Սոս Սարգսյանի կերտած կերպարի շնորհիվ։
    Կարելի է հիշել Եռանկյունի ֆիլմը,որտեղ Սոս Սարգսյանը անգնահատելի դերակատարություն ունի։Առանց մեծ հավակնությունների,առանց վերմակն իր վրա քաշելու,նրբությամբ և զգուշությամբ կարծես մեղմ, զով քամի’ շոգ դարբնոցում։
    Ինչու եմ,ես այս ամենը գրում,որովհետև ես նաև դիտել եմ նրա “Արքա Լիր” ներկայացումը,որտեղ Սոս Սարգսյանը խաղում էր արքա Լիր։ Մեղմ ասած, համոզիչ չէր։ Կարծում եմ, պատճառն այն է,որ լոռվա հիասքանչ աշխարհը, մանուկ Սոսին, չի տվել հնարավորություն գեթ մեկ անգամ տեսնել,զրուցել և տպավորվել որևէ արքա Լիրով։Ինչքան էլ շնորհալի լինես քո տաղանդի շոշափուկները աճում են մանկությունից: Նրանք ի վիճակի չեն նվաճել ցնդած դեսպոտի հոգեվիճակը։
    Հիմա վերադառնանք մեր հերոսին։
    Նիկոլը սկզբում Տիգրան մեծ էր խաղում,չստացվեց,հիմա Պապ թագավոր է խաղում’ չի ստացվելու։
    Ինչքան էլ ասածս վայրագություն հնչի,բայց այսօրվա Հայաստանի պայմաններից ելնելով, գյուղում ծնված և մեծացած մարդկանց, պետք չէ դնել ղեկավարի ծանր բեռի տակ։

  4. gohar says:

    Այս “բանաստեղծության” հեղինակը տառապում է մեծամոլական զառանցանքով եվ կարիք ունի հոգեմետ դեղերի։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031