Խորհրդային միության ժամանակ ասում էին՝ սառնարանն էլ բացում ես, Բրեժնևն է խոսում (մյուս ղեկավարներին նույնպես դա վերաբերում էր): Հիմա մարդ կա, այդ բոլորին անցել է: Այնպես որ, մի շտապեք բացել սառնարանի դուռը, առավել ևս, որ մեծ մասի սառնարանի պարունակությունը գնալով տխուր է դառնում: Չի բացառվում, որ այնտեղից մեկ էլ, հոպ, Նիկոլ Փաշինյանը սկսի բացականչել. «Շնորհավորում եմ ձեր ճանապարհը, շնորհավորում եմ ձեր նոր կոյուղագիծը, շնորհավորում եմ ձեր բորդյուրները…»:
Չէ, բայց լուրջ, օրնիբուն խոսելու Փաշինյանի «բռնկումներն» արդեն անեկդոտային դրսևորումներ են ստանում: Ավելին, պարզվում է, Փաշինյանին էլ է արդեն դա հոգնեցրել: Օրերս, երբ հերթական անգամ բեմականացված «չնախատեսված կանգառ» էր կատարել հայրենակիցներից մեկի բոստանում, ասաց բառացիորեն հետևյալը. «Առավոտից հեռուստացույցով խոսում եմ, Ֆեյսբուքով խոսում եմ, Ինստագրամով խոսում եմ, Տիկ-տոկով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ, արթուն խոսում եմ… էլի՝ ա՜, լա՜վ, էլի… Չի զգացվում, որ լսում եք…»:
Իսկ ի՞նչ է զգացվում: Ի՞նչ է հուշում Փաշինյանի այս խոստովանական «բռնկումը»:
Հիշյալ դժգոհապոռթկմամբ Փաշինյանն ընդունում է, որ նախ՝ ավելի շատ խոսելով է զբաղված, քան թե գործ անելով: Մյուս կողմից՝ Փաշինյանը թերևս առաջին անգամ ընդունում է իր համար դառը իրականությունը. չնայած օրնիբուն խոսում է, անգամ՝ քնած և կենդանի, բայց հաշվի առնող չկա: Լսող չկա, էլի: Ժողվարչապետը չունի զգացողություն, որ իրեն լսում են:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում