Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է խմբավար, երաժշտագետ, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի 3 գրքերի շնորհանդեսը

Օգոստոս 23,2024 22:40

Օգոստոսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ խմբավար, երաժշտագետ, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի 3 գրքերի շնորհանդեսը։

Գրքերից երկուսը` «Ստեղծող մանկանց», «Տաղք Տաղավարաց» հոգևոր երգասացությունների մշակումներ են ձայնի և երգչախմբի համար, իսկ մյուսը` «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում», ուսումնական ձեռնարկ է` գրված միջին մասնագիտական և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատությունների դասընթացի կազմակերպման համար։

Շնորհանդեսը իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը,  Սայաթ-Նովա աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը, երաժշտագետներ, խմբավարներ, կոմպոզիտորներ, մտավորականներ։

Երեկոյի ընթացքում մեներգիչների և երգչախմբերի կատարմամբ հնչեցին հայ հոգևոր երգասացությունների մշակումներ` կատարված Գրիգոր Հարությունյանի կողմից։

Գրիգոր Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031