Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջը պարզվեց, որ վարչական իրավախախտում եմ թույլ տվել՝ Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի մասին ոստիկանությանը չտեղեկացնելով». Արման Բաբաջանյան

Օգոստոս 23,2024 21:50

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Վերջը պարզվեց, որ վարչական իրավախախտում եմ թույլ տվել՝ Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի մասին ոստիկանությանը չտեղեկացնելով:

Այդ ընթացքում դեսպանատան պահպանությունը ստանձնած ԱԱԾ աշխատակիցները ներկա էին ակցիային, գրեթե մեզ հետ հավասար մասնակցում էին, եթե մի ձու էլ նրանց տայի, երևի իրենք էլ կհարվածեին:

Ամեն դեպքում, երեկ երեկոյան ժամը 21:30-ին Ոստիկանության Աբովյանի բաժնի երեք աշխատակիցներ իրենց ծառայության վայրի ամենաթող քրեական վիճակը թողնելով՝ եկել էին իմ բնակարան՝ ինձ զգուշացնելու, որ ակցիայի մասին ոստիկանությանը նախապես չտեղեկացնելու համար վարչական իրավախախտում եմ կատարել:

Ուշադրություն՝ ոչ թե այն բանի համար, որ ձվերով, լոլիկով ու կարտոֆիլով հարվածել ենք դեսպանատան՝ դե յուրե  այլ երկրի տարածքում գտնվող շենքին, այլ որ ակցիայի մասին ոստիկանությանը չեմ իրազեկել:

Մինչդեռ իմ ֆեյսբուքյան գրառումը բոլորին՝ և՛ ոստիկանությանը, և՛ լրատվամիջոցներին իրազեկում էր: ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներն իմ գրառմանն արձագանքելով էին ժամանակին հասել ակցիայի վայր: Թող ոստիկանությունը նույնն աներ

Ի դեպ, շնորհակալություն նրանց փոքրաթիվ ակցիան մեծ իրադարձություն դարձնելու, Հայաստանում և արտերկրում՝ բեղավոր Զախարովայի հայտարարություններից ջղայինացած մեր հայրենակիցների սիրտը հովացնելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031