Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը:
Նա 79 տարեկան էր:
Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում, եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Հոգեհանգիստը տեղի կունենա oգոստոսի 24-ին, ժ. 17:00-ից, «Գոռ» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի 37)։
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 25-ին, նույն սրահից՝ ժ. 13:00-ին։