Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է օտարերկրացուն առևանգելու դեպք․ Հայտնի ՍՊԸ տնօրենի «Mercedes S500»-ի բեռնախցիկում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացին. shamshyan.com

Օգոստոս 23,2024 18:01

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes S500» մակնիշի 01 VK 011 համարանիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան։

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ պարեկները գործի են անցնում և ստանում են հերթական օպերատիվ տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Աճառյան փողոցով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները Աճառյան փողոցի ողջ ճանապարհահատվածը վերցնում են հսկողության տակ ու կարճ ժամանակ անց Աճառյան 1 հասցեի մոտ նկատում են կասկածելի «Mercedes S500»-ը։ Պարեկները մոտենում են վարորդին, պահանջում անձը հաստատող փաստաթուղթ, ապա երբ նրան ասում են, որ բեռնախցիկը բացի՝ ստուգման նպատակով, վարորդը տարօրինակ վարքագիծ է դրսևորում։

Տեղում պարեկները վարորդին՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Վահե Կարապետյանին, ավտոմեքենայում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներ 19-ամյա Բալվանտ Մասիին, 26-ամյա Արվինդար Սինգին, 33-ամյա Հարպեդ Սինգին, 20-ամյա Աբի Պրդապ Սինգին, 20-ամյա Հարման Սինգհին և 29-ամյա Ալիշա Մասիհին անձին առևանգելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք։

Պարզվել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Ծարավ Աղբյուրի 197/2 հասցեի մոտ նշված անձիք առևանգել են Հնդկաստանի քաղաքացի, ժամանակավորապես Արմավիր մարզի գյուղերից մեկում բնակվող 32-ամյա Արիֆ Մանիարին և ստիպողաբար մտցրել են «Mercedes S500»-ի բեռնախցիկի մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Կարապետյանը «Իզիվեյ ՎԿ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նրանց ընտանիքին է պատկանել Ջերմուկում հայտնի «Գլաձոր» հյուրանոցային համալիրը, որը այժմ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատերից «Քլոս» մականվամբ Աշոտ Արսենյանին։  Քննիչի որոշմամբ Վ․ Կարապետյանը ձերբակալվել է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031