Էլինա Ավանեսյանը, որն այս ամսից այլեւս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, մեկնարկում է թենիսի «Մեծ Սաղավարտի» ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում՝ Ամերիկայի բաց առաջնությունում:
Արդեն կայացել է US Open-ի վիճակահանությունը եւ հայտնի է մեր թենիսիստուհու մեկնարկային մրցակիցը առաջին շրջանում: Նա բրազիլուհի Բեատրիս Հադդադ Մայան է:
ԱՄՆ-ում է նաեւ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարեն Խաչանովը, որն ուժերը չափելու է Դենիել Էվանսի (Մեծ Բրիտանիա) հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ