Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանն ազատ կարձակվի։ Նրա տնային կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել, տնային կալանքի ժամկետն էլ՝ լրացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը 2023թ․ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։ Ալբերտ Բազեյանը տևական ժամանակ կալանքի տակ է եղել, այս տարի՝ ապրիլ ամսից նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։
Փաստաբանը հայտնեց, որ Բազեյանի մասնակցությամբ տևական ժամանակ գործողություններ չեն իրականացվել, հունիս ամսին առերեսում է եղել, որի ընթացքում հերթական անգամ հերքվել է Բազեյանի առնչությունը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: