Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը. Միրզոյան

Օգոստոս 23,2024 16:40

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու երկուստեք պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031