Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության աճն ու ծերացումը նպաստում են քաղցկեղի դեպքերի տագնապալի աճին. Արմեն Մուրադյան

Օգոստոս 23,2024 16:30

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արդի միտումների համաձայն կանխատեսվում է 2050 թվականին քաղցկեղի դեպքերի աճ` 77%-ով: Համաշխարհայնացման արդի իրավիճակում բնակչության աճն ու ծերացումը նպաստում են քաղցկեղի դեպքերի տագնապալի աճին, այնպես ինչպես հիմնական ռիսկի գործոնները`

  • ծխախոտ /նաև էլեկտրոնային/
  • ալկոհոլի չարաշահում
  • ճարպակալում
  • օդի աղտոտվածություն

Այս գործոնների վերահսկողությունը թույլ կտա որոշակիորեն կանխել գլոբալ սպառնալիքը:

Մինչդեռ 2022թ.-ի ԱՀԿ տվյալների համաձայն, քաղցկեղի հետևանքով մահերը կազմում են տարեկան 9.7մլն, այլ կերպ ասած` 9 տղամարդուց 1-ը և 12 կնոջից մեկը կորցնում է կյանքը այս հիվանդության պատճառով: Միաժամանակ 5 մարդուց մեկը բախվում է քաղցկեղի ֆիզիկական և հոգեբանական խնդրին իր կյանքի ընթացքում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031