Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի բակում կայացել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Վերադարձ» բեմադրության առաջնախաղը՝ ըստ Փարաջանովի «Խոստովանություն» և «Արա Գեղեցիկ» կինոսցենարների։
Բեմադրությունն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Բեմադրությունը հանդիսատեսին կրկին կներկայացվի սեպտեմբեր ամսին՝ նույն վայրում (բեմադրող ռեժիսոր` Ժիրայր Դադասյան, երաժշտությունը` Վաչե Շարաֆյանի):
Կարդացեք նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն