Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 15-25-ը Մոլդովայում մասնակցում է 2024 թվականի պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանը և բարձր արդյունքներ գրանցում:
Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դասակարգումների քաշային կարգերում մրցումներին մասնակցել են թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով:
Ձախ ձեռքով մրցապայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Վալտեր Հարությունյանը, Սարգիս Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանը, Անահիտ Բաբաջանյանն ու Նաիրա Մեսրոպյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Գուրգեն Անտոնյանը, Սարգիս Հարությունյանը և Շահեն Բաբայանը, բրոնզե մեդալ է նվաճել Արմեն Ենոքյանը:
Աջ ձեռքով մրցապայքարում
աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Գուրգեն Անտոնյանը, Վալտեր Հարությունյանը, Շահեն Բաբայանը և Նաիրա Մեսրոպյանը,
արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Խաչատրյանն ու Վոլոդյա Բազեյանը,
բրոնզե մեդալակիր է դարձել Սարգիս Հարությունյանը:
Հայաստանի հավաքականը 61 երկրների պայքարում զբաղեցրել է թիմային 4-րդ հորիզոնականը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն