Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազան շարժման միջոցով արվածը ես համեմատում եմ մաքրագործման եւ ախտահանման հետ․ Կարինե Նալչաջյան

Օգոստոս 23,2024 15:47

«Երեկ լսում էի Բագրատ Սրբազանի խոսքը, որտեղ բավականին վճռական եւ կոշտ շեշտադրումներ կային։ Ես դա համարում եմ միանգամայն տեղին եւ նույնիսկ անհրաժեշտ։ Այն, ինչ արվում է Սրբազան շարժման միջոցով, ես համեմատում եմ մաքրագործման եւ ախտահանման հետ»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Կարինե Նալչաջյան

Նրա խոսքով․«Որպեսզի մեր ժողովրդից ստանանք այն, ինչ սպասում ենք՝ պայքարի ոգի, արժանապատվության վերականգնում, այս ազատագրական շարժմանն ավելի ակտիվ մասնակցություն, պետք է աշխատենք ժողովրդի հետ եւ որակ փոխենք։ Եկեք համեմատենք՝ ինչպես հաջողվեց 2018 թվականը, ինչպես հաջողվեց սրիկայաբար խաբել ժողովրդին եւ բերել հասցնել այս անդունդին․ նախնական աշխատանք էր կատարվել, արժեքները ապականվել են, վարկաբեկվել՝ սկսած եկեղեցուց, ընտանիքից, հայրենիքի հասկացությունից առհասարակ, կին, տղամարդ կերպարից։

Այն սյուները, որոնց վրա հենվում է ցանկացած հասարակություն, ազգային, էթնիկ միավոր, սղոցն առել ու այդ ամենը թուլացրել են։ Ինչու, որովհետեւ, եթե դու ուզում ես աշխատել այդ ժողովրդի հետ, պետք է ստեղծես համապատասխան վիճակ՝ հասարակական գիտակցության, արժեքային համակարգի եւ այլնի։ Մեզ մոտ փչացած մթնոլորտը ստեղծելով իրենց գործակալների ձեռամբ՝ թշնամական ուժերն աշխատեցին, եւ իրենց վերջնանպատակն էր ամեն հայկականը, այդ թվում հայկական պետությունը վերացնելը։ Իսկ Սրբազան շարժումը ճիշտ հակառակն է անում՝ արժեքների վերականգնում, ազգային ինքնագիտակցության բարձրացում, ազգային հպարտության վերականգնում»։

Հոգեբանն ընդգծում է․ «Սրբազան հոր առաջնորդած շարժումը մաքրագործման աշխատանքներ է կատարում թեկուզ իր համայնքային այցելությունների ընթացքում։ Սա շատ բարդ, ճիգեր, ջանքեր, նաեւ ժամանակ պահանջող աշխատանք է։ Քանի որ այդ շարժման մեջ ներգրաված մարդիկ, խմբեր, կուսակցություններ իրենք նույնպես այս ժողովրդի մի մասնիկն են, եկեք շատ հասկանալի համարենք, որ այդ շարժման մեջ կարող են այնպիսի տարրեր ներգրավել, որոնք ինչ-որ մի պահի կվարկաբեկեն ոչ միայն շարժումը, եւ որ ավելի կարեւոր է, ի չիք կդարձնեն շարժման նպատակը։

Այստեղ մի տեսակ ֆիլտրերի կարիք կա․բոլորը չէ, որ ամենաազնիվ նպատակներով են ներգրավում Սրբազան շարժման մեջ։ Դրա համար հարկավոր է մի քիչ ավելի սթափ գնահատել, նման տարրերին հեռացնել շարժումից եւ հատկապես՝ առաջին գծից»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031