Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի լողափնյա տարածքում ծեծկռտուքի ընթացքում սևանցի 22-ամյա և 23-ամյա երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի

Օգոստոս 23,2024 15:39

Օգոստոսի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ վիճաբանության մասնակից սևանցի երիտասարդը դանակով հարվածել է իրեն: Սևան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում թերակղզու լողափնյա տարածքում մի խումբ տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սևանցի 22-ամյա և 23-ամյա երկու երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի:

Ձերբակալված 22-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ` Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031