«Ազատություն». Ուզբեկստանի կառավարությունը մտադիր է Բաքվի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում արդյունաբերական ձեռնարկություն բացել, Տաշքենդում ուզբեկ պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ Ուզբեկստանի իշխանությունների հետ բազմաթիվ համատեղ նախագծեր են քննարկել, սակայն «ցանկանում է առանձնացնել դրանցից մեկը»։
«Սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է», – հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: