«Ազատություն». Վրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր չէ Սահմանադրությունից հանել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինտեգրման մասին հոդվածը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Ես ձեզ միանշանակ կարող եմ ասել, որ խոսքը ոչ թե Սահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու կամ այս հոդվածը փոփոխելու մասին է, այլ մեկ այլ բանի, որի մասին կխոսենք ավելի ուշ, եթե համապատասխան խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվեն», – ասել է Կոբախիձեն, որի ղեկավարած կուսակցությունը նախօրեին հայտարարել է առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: