Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում բախվել են «Toyota»-ն ու պաշտպանության նախարարության «Կամազ»-ը. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Օգոստոս 23,2024 14:21

Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները. վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Կամազ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վիրավորներն էլ մայր ու որդի են:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, և հնարավոր է՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031