Գյումրու ավագանու անդամ Վարդևան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ձախողո՞ւմ, թե՞…
Կառավարությունը մինչև օրս չի հաստատել սուբվենցիոն հայտերը՝ Գյումրի քաղաքում 2024 թվականին 20 փողոցների հիմնանորոգման համար, որին կառավարությունը նախապես, 2023 թվականին, տվել էր հավանություն։ Հատկանշական է, որ նախորդ տարիներին փողոցների հիմնանորոգման համար հայտերը կառավարության կողմից ֆինանսավորվել են մինչև հուլիս ամիսը։ Այսինքն՝ նույնիսկ առաջիկա օրերին հաստատելու պարագայում, առաջիկայում հնարավոր չի լինելու այդ փողոցների հիմնանորոգումը իրականացնել։
Դեռևս վաղուց տվյալ փողոցների հիմնանորոգման մրցույթները արվել են, և հայտնի են հաղթող շինարարական կազմակերպությունները։
Սա, իմ գնահատմամբ, լուրջ ձախողում է, և փաստորեն մենք այս տարի, ցավոք, չենք ունենա նախապես խոստացված, բայց հիմնանորոգված 20 փողոց։
Կարդացեք նաև
1.Ղանդիլյան փողոց, 3-րդ նրբանցք
2.Ռ.Դանիելյան փողոց (Խանջյան փողոցից Շինարարներ)
3.Կարեն Դեմիրճյան փողոց, 7-րդ հարավային նրբանցք
4.Հ.Սարգսյան փողոց, 2-րդ նրբանցք
5.Մազմանյան փողոց, 1-ին նրբանցք
6.Չելյուսկինցիներ (Մազմանյան փողոցից սկսած և երկու կողմից հատող Սունդուկյան փողոց)
7.Չեխով փողոց
8.Ղուկասյան փողոց, 2-րդ նրբանցք (Ծննդատան փողոցով մինչև Ղուկասյան փողոց, 1-ին նրբանցք)
9.Ստեփան Շահումյան փողոց
10.Կարեն Դեմիրճյան փողոց, 7-րդ հյուսիսային նրբանցք
11.Երևանյան խճուղի 131 շենքից Այգաբաց 3
12.Սպարտակ փողոց
13.Գարեգին Ա փողոցից Մեքենավարների նրբանցք
14.Ա.Խնկոյան փողոց
15.Եսայան փողոց (Կարեն Դեմիրճյանից Շչերբինա)
16.Պողոսյան փողոց
17.Շահինյան փողոց (Կամո փողոցից Պիոներական փողոց)
18.Խորենացի նրբանցք (քոթեջներ)
19.Պուշկինի 7-րդ նրբանցք
20.Բաշինջաղյան փողոց (Եսայան փողոցից Վազգեն Սարգսյան փողոց):
Հ.Գ. Գյումրեցիները սպասում են հիմնավոր բացատրության…