Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պետության հիմքը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշմամբ ստեղծված պետությունն է». Արթուր Խաչատրյան

Օգոստոս 23,2024 12:46

«Անկախության հռչակագիրը ոչ միայն հիմք դրեց հայոց անկախ պետականության վերականգնմանը, այլ նաեւ ուղենշեց հիմնական քաղաքական կետերը եւ սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվեց Հայաստանի անկախ հանրապետությունը»,- Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ անցկացվող հավաքի ժամանակ ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ Երրորդ հանրապետության ստեղծման մի քանի հիմնական սկզբունք կա։

«Առաջինը՝ համահայկական նպատակների իրականացումն է. Հայաստանի Հանրապետությունը միայն 29 743 քկմ վրա ապրող հայերի եւ հայաստանցիների հայրենիքը չէ։ Հռչակվեց, որ դա համայն հայության հայրենիքն է։ Եվ ամենակարեւորը՝ այս պետության հիմքը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ստեղծված պետությունն է։ Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այսօր Հայաստանի իշխանությունները, փորձելով սեպ խրել Հայաստանի ու Արցախի, արցախցիների ու սփյուռքահայության միջեւ, փորձում են պառակտել մեր ազգը եւ ջնջել հայկականություն։ «Եվ այսօր, նշելով Հայաստան Անկախության հռչակագրի 34 ամյակը, մենք ուղերձ ենք հղում, որ ողջ հայ ժողովուրդն ունի համահայկական նպատակներ՝ հայոց պետականությունը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորումն ուղենիշ հռչակող պետություն է, եւ այդ ընթացքից հնարավոր չէ մեզ շեղել։ Պետությունը, պետականությունը շատ թանկ հաճույք է, աշխարհի հազարավոր ազգերից մոտ 250 ազգ ընդամենն ունեն այդ երջանկությունը, այդ բախտը, այդ առավելությունը։ Եվ բոլոր այն պնդումները՝ սպառողական ու քաղքենիական, թե դեռ ինչքա՞ն պիտի պայքարենք, բա երբ ենք ապրելու, ընդամենը պետականության կործանմանը տանող գաղափարախոսություն ու փիլիսոփայություն են։ Ոչ, պետությունը թանկ հաճույք է, թանկ պարգեւ է, եւ այդ թանկ պարգեւը պահելու համար յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր օր պետք է ապացուցի, որ պատրաստ է պայքարել հանուն ազատ, անկախ եւ միացյալ պետության»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031